• Կապ : +37498124565

Մեր մասին

Մետաղի հավաքագրման և ձուլման լավագույն կետ

Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ունի հավաքագրման կետեր և շատ ակտիվ զբաղվում է մետաղական ջարդոնների ձուլմամբ ու արտահանմամբ:

Զանգահարեք մեզ : +37498124565

Բարի գալուստ «Էդմետ» ՍՊԸ

«Էդմետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թ.-ին, սակայն հիմնադիրներներն այդ ոլորտում գործունեություն են ծավալում շուրջ 25 տարի: Կազմակերպությունը հայկական շուկայում ճանաչված ու հեղինակավոր ընկերություններից է, որն իր գործունեության առաջին իսկ օրվանից աչքի է ընկել ոչ ստանդարտ գործելաոճով և կազմակերպչական բարձր մակարդակով: Իսկ ցուցաբերած հետևողականությունն արտադրական ողջ գործընթացին՝ բազմիցս շատ բարձր և արժանվույնս է գնահատվել բազմաթիվ գործընկերների կողմից:

Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ունի հավաքագրման կետեր և շատ ակտիվ զբաղվում է մետաղական ջարդոնների ձուլմամբ ու արտահանմամբ: «Էդմետ» ՍՊ ընկերությունն ունի սեփական ձուլարան, որտեղ և իրականացվում է հավաքագրված մետաղների ձուլումը: Ձուլարանը հագեցած է ժամանակակից վառարաններով և համապատասխան տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ էլ արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ձուլարանում առկա է լաբարատորիա, որտեղ էլ կատարվում է ստացված արտադրանքի որակի ճշգրիտ վերլուծություն: